Կապանի Ժամանակակից Արվեստի Թանգարան

Թանգարան
Լուսանկար և տեսանյութայո
մուտքն ազատ էայո
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
WCայո
Ավտոկայանատեղիայո
հուշանվերներոչ
սրճարանոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1990 թ․
ք․ Կապան Ռոմանոս Մելիքյան փողոց 8

Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ 1990թ-ին հիմնադրվում է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղը։ Թանգարանում կարելի է տեսնել գեղանկարիչների, քանդակագործների, գրաֆիկաների և դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներ։
Թանգարանում կազմակերպվում են Կապանի նկարիչների անհատական և խմբակային ցուցահանդեսներ։ Կարելի է հիշել 2013թ-ի «Աշուն-2013» ցուցահանդեսը, որի ժամանակ տպագրվել է նաև գիրք, 2015թ-ի ապրիլին «Հիշում եմ և պահանջում» ցուցահանդեսը, որը նվիրված էր Եղեռնի զոհերի 100-ամյա հիշատակին։
Արվեստի պետական քոլեջի և արվեստի դպրոցների սաները հաճախ իրենց ուսանողական պրակտիկան անց են կացնում հենց այստեղ։ Կարևոր նշանակություն ունի թանգարանը տարածաշրջանի մշակույթի զարգացման հարցում, տարածելով ժամանակակից արվեստի մշակույթը և գաղափարները։

5.0

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամերը՝ 09:00-16:00

լրացուցիչ տեղեկություն

Կա հայերեն և ռուսերեն լեզուներով էկսկուրսիաներ։

 

Թանգարանում առկա է թեքահարթակ։

Տոմսեր

Մուտքը ազատ է։

Նախապես գրանցվել մինչև այցելելը։

Կոնտակտներ
+374-93-75-22-35
modern-art-kapan.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր